Actions Santé Femmes ասոցիացիայի մասնագետների հերթական այցը ԳՊՔ
Դեկտեմբերի 1-ին Գորիսի պետական քոլեջ էին այցելել Actions Santé Femmes (Հանուն կանանց առողջության) ասոցիացիայի մանկաբարձ-գինեկոլոգ Սանդրին Լոբելը եւ մանկաբարձուհի Ստեֆանի Էսմանը, ովքեր «Քույրական գործ» մասնագիտության ուսանողների համար իրականացրին ինտերակտիվ դաս:
Թեմայի նպատակն էր ուսանողների մոտ ձևավորել հղիության ընթացքում ֆիզիոլոգիական փոփոխությունների, հիմնական բնորոշումների, ծննդաբերության ընթացքի մասին գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու հմտություններ:
Դասն ընթացավ ուսանողների ակտիվ հարցադրումներով:
Քոլեջի «Բնագիտական առարկաների և բժշկական մասնագիտությունների» ամբիոնի վարիչ՝ Լիաննա Գևորգյանի առաջարկությամբ, բանախոսները անդրադարձ կատարեցին նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի պայքարին միտված իրողություններին:
Գորիսի պետական քոլեջը շնորհակալություն է հայտնում բանախոսներին հետաքրքիր դաս-քննարկում անցկացնելու, ինչպես և Լիլիա Շալունցին՝ արհեստավարժ թարգմանության համար: