Հարգելի՛ բարեկամ

Գորիսի պետական քոլեջը ոչ միայն Գորիսի ու Սյունիքի մարզի, այլեւ հարավարեւելյան Հայաստանի ամենահարուստ կենսագրություն ունեցող, բեղմնավոր ճանապարհ անցած եւ փորձառու կրթօջախն է:

 Ներկայումս ձգտում ենք արժանավայել կերպով շարունակել մեր կրթօջախի շուրջ մեկդարյա  բարի ավանդույթները, այսօրվա եւ գալիք սերունդներին փոխանցել քոլեջի բարի անունն ու համբավը, պահպանել մեր տեղն ու դերը հանրապետության արդի կրթական համակարգում, ինչի համար ունենք անհրաժեշտ դասախոսական համակազմ եւ ուսումնանյութական բազա:

Իսկ եթե դուք (կամ ձեր երեխան) կամենում եք ուսումնառությունը շարունակել Գորիսի պետական քոլեջում, ապա ողջունում ենք ձեր ընտրությունն ու որոշումը եւ երաշխավորում բարձրորակ ու մրցունակ կրթություն, գործնական հմտությունների, քաղաքացիական ակտիվ կենսադիրքի ձևավորում, ինչը հնարավորություն կտա հետագայում պահանջված մասնագետ լինել նախընտրած բնագավառում կամ շարունակել կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան բաժնի երկրորդ կամ երրորդ կուրսում:

Մենք առողջ եւ փոխշահավետ համագործակցություն ենք առաջարկում նաեւ տարածաշրջանի տնտեսվարող սուբյեկտներին, կրթական, հոգեւոր-մշակութային եւ սոցիալական ոլորտների կազմակերպություններին:

 Անկեղծ համագործակցության ակնկալիքով...

ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն