ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական, ճամփորդական կամ այլ փաստաթուղթ)
- Սոցիալական քարտ
- Կրթության մասին փաստաթղթի բնագիրը
- Փաստաթղթերի ընդունման եւ ձեւակերպման համար 1000 դրամ (միայն միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների համար, հաշվեհամարն է՝ 900288000186)
- Փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին կամ կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից)
- Չորս լուսանկար (3x4 չափսի)
- Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (զինծառայող ծնողի զոհվելու, 1-ին կամ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմադամության, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին)։