Actions Santé Femmes (Հանուն կանանց առողջության) ասոցիացիայի մասնագետների այցը Գորիսի պետական քոլեջ
Հունվարի 26-ին Գորիսի պետական քոլեջ էին այցելել Actions Santé Femmes (Հանուն կանանց առողջության) ասոցիացիայի գինեկոլոգ Էլզա Սետբանը եւ մանկաբարձուհի Միրիամ Ֆարկադին, ովքեր «Քույրական գործ» մասնագիտության ուսանողների համար իրականացրին ինտերակտիվ դաս:
Այս անգամ բանախոսների թեման երեխայի նորածնային շրջանի առանձնահատկությունների ու խնամքի մասին էր։ Բանախոսները իրենց փորձով կիսվեցին ներկաների հետ, ինչպես եւ անդրադարձ կատարեցին Հայաստանում ու Ֆրանսիայում նորածնի խնամքի նմանությունների եւ տարբերությունների մասին։
Ուսանողներն ու դասախոսները հանդես եկան ակտիվ հարցադրումներով։
Գորիսի պետական քոլեջը շնորհակալություն է հայտնում բանախոսներին եւ Լիլիա Շալունցին՝ համագործակցության համար:
Նշենք, ասոցիացիայի կողմից իրականացվող այցերը պարբերական են, որը ԳՊՔ-ի ուսանողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ նաեւ այլ երկրների փորձին: