Actions Santé Femmes ասոցիացիայի մասնագետները ԳՊՔ-ում իրականացրին ինտերակտիվ դաս

Actions Santé Femmes ասոցիացիայի մասնագետները ԳՊՔ-ում իրականացրին ինտերակտիվ դաս

  • 16/09/2023
  • 235

Սեպտեմբերի 15-ին Գորիսի պետական քոլեջ էին այցելել Actions Santé Femmes  (Հանուն կանանց առողջության) ասոցիացիայի մանկաբարձ-գինեկոլոգ Էդիտ Դոմը եւ մանկաբարձուհի Քրիստին Լետելիան, ովքեր «Քույրական գործ» մասնագիտության ուսանողների համար իրականացրին ինտերակտիվ դաս:

Բանախոսները խոսեցին բեղմնականխիչ մեթոդների, դաշտանային ցիկլի, հղիության առաջին եռամսյակի եւ կանացի քաղցկեղների մասին:

Ուսանողները տպավորված էին եւ ոգեւորված:

Գորիսի պետական քոլեջը շնորհակալություն է հայտնում բանախոսներին հետաքրքիր  դաս-քննարկում անցկացնելու, ինչպես  եւ Լիլիա Շալունցին՝  հրաշալի թարգմանության համար:

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 11-ին Գորիսի պետական քոլեջ էին այցելել նույն ասոցիացիայի գլխավոր քարտուղար, Փարիզի բժշկական համալսարանի պրոֆեսոր Անրի-Ժան ֆիլիպը:

Վերջինս հանդես էր եկել կոնկրետ գործողությունների ծրագրով՝ նախատեսված բժշկական մասնագիտություններում սովորող ուսանողների համար: Պրոֆեսորը նշել էր, որ պարբերաբար այցերի ընթացքում դասախոսություններ կկարդան քոլեջի ուսանողների համար: