Ապրիլի 1-ին աշխարհում որպես էկոլոգիական տոն նշվում է Թռչունների միջազգային օրը
Տոնի նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է: Այդ կապակցությամբ քոլեջի «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության ուսանողները, «Բնագիտական եւ էկոլոգիական պատկերացումների ձեւավորում» մոդուլի դասախոս Լիաննա Գեւորգյանի նախաձեռնությամբ, պատրաստեցին թռչնի բներ եւ կախեցին քոլեջի շրջակայքում: Միջոցառումը միտված էր ուսանողության շրջանում սեր եւ հոգատարություն առաջացնել թռչունների նկատմամբ, որոնց անհետացումը առաջ կբերի էկոլոգիական աղետի: