«Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության գործնական պարապմունք
«Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների հերթական գործնական պարապմունքը
Ուսանողները գործնականում կիրառեցին իրենց տեսական գիտելիքները։ Պարապմունքը ուղղված էր մասնագիտական հմտությունների խորացմանն ու իրական արտադրական պայմաններին մոտ փորձի ձեռքբերմանը։
Գործնական դասը անցկացվեց ուսումնական արտադրամասում, վարպետի խիստ վերահսկողության և խորհրդատվության ներքո։
Այսպիսի պարապմունքները ոչ միայն բարձրացնում են ուսանողների մասնագիտական վստահությունը, այլև նպաստում են աշխատաշուկայում մրցունակ մասնագետների ձևավորմանը։