Ավարտվել են Գորիսի պետական քոլեջի ռազմագիտության եւ նախասրահի հիմնանորոգման աշխատանքները
Գորիսի պետական քոլեջում այսուհետ ռազմագիտության դասերը կանցկացվեն հիմնանորոգված ու բարեհարմար դասասենյակում:
Հիմնանորոգումն իրականացվել է մեր հայրենակից, բարեգործ Սենիկ Սլավիկի Ջուլհակյանի բարի կամեցողությամբ ու ներդրումով, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում նրան եւ ցանկանում հաջողություններ՝ Գորիսի տարածաշրջանում նրա կողմից իրականացվող բազմաբնույթ ու հայրենաշեն ծրագրերի իրականացման գործում:
Նկատի ունենալով տարածաշրջանում կատարվող ռազմաքաղաքական փոփոխությունները՝ կենսական անհրաժեշտություն էր դարձել ուսանող երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության նորովի կազմակերպումը, ինչի համար նախեւառաջ անհրաժեշտ էր լսարանային պատշաճ պայմաններ, ինչը լուծվեց Սենիկ Ջուլհակյանի ջանքով:
Ուսումնական գործընթացը նորոգ սրահում արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է լսարանի արդիական կահավորում, ինչի համար քոլեջի տնօրենությունը ներկայումս ձեռնարկում է համապատասխան քայլեր:
Եվ եթե կլինեն բարերաներ, ովքեր հետաքրքրված են աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով, ապա պատրաստ ենք համագործակցել նրանց հետ ու համատեղ իրականացնել լսարանի վերազինման ծրագիրը: