Ազգային ժողովի պատգամավորներն այցելել էին Գորիսի պետական քոլեջ

Ազգային ժողովի պատգամավորներն այցելել էին Գորիսի պետական քոլեջ

  • 18/02/2023
  • 58

Այսօր՝ փետրվարի 18-ին, Գորիսի պետական քոլեջ այցելեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Գրիգորյանը, ինչպես եւ քոլեջի բարեկամ, գործարար Սենիկ Ջուլհակյանը:

Նրանք հանդիպեցին քոլեջի դասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Հաստատության տնօրեն Կարեն Լազարյանը համառոտ ներկայացրեց քոլեջի մոտ մեկդարյա փառավոր ուղին, նաեւ անդրադարձ կատարեց կրթօջախի առջեւ ծառացած հիմնախնդիրներին:

Կարեն Լազարյանը եւ հանդիպման մասնակիցները երախտագիտություն հայտնեցին պատգամավորներ Դավիթ Դանիելյանին եւ Նարեկ Գրիգորյանին Սյունիքի մարզի հնամենի եւ վաստակաբեռ կրթօջախի գործունեությամբ հետաքրքրվելու ու առկա խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամության համար:

Ներկաները բարձր գնահատեցին նաեւ մեր հայրենակից Սենիկ Ջուլհակյանի գործունեությունը, ում ջանքով հիմնանորագվել է ուսումնական հաստատության ռազմագիտության լսարանն ու նախասրահը: