Բանախոսություն սրտամկանի սուր ինֆարկտների եւ դրանց կանխարգելիչ միջոցների մասին
Մայիսի 21-ին Գորիսի պետական քոլեջի Կարիերայի պատասխաանատու Լ․Բեգլարյանի նախաձեռնությամբ, քոլեջ էին այցելել Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Սեն-ժոզեֆ» հիվանդանոցի սրտաբան Ռոջեր Ռոսարիոն և ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի սրտաբան Պանկաժ Սինգհը։
Բանախոսները ուսանողներին ներկայացրին սուր կորոնար համախտանիշների՝ սրտամկանի սուր ինֆարկտների, դրանց կանխարգելիչ միջոցների և հետվիրահատական շրջանում հիվանդի առողջական վիճակի մասին։
Հանդիպման ընթացքում ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։