Բաց դաս՝ «Անհատական համակարգիչ եւ օժանդակ սարքավորումներ» թեմայով
Դասախոս Զարինե Աբգարյանը իրականացրեց բաց դաս՝ «Անհատական համակարգիչ եւ օժանդակ սարքավորումներ» թեմայով:
Դասի նպատակն էր ուսանողների մոտ ձեւավորել տեղեկատվության ապահովման տեխնիկական միջոցների վերաբերյալ գիտելիքներ եւ հմտություններ:
Ուսանողները ներկայացրին ժամանակակից տեխնիկական միջոցները եւ դրանց բնութագրիչ հատկանիշները, անհատական համակարգչի հիմնական կառուցվածքը եւ թվարկեցին տեղեկատվության արտապատկերման սարքերի տիպերը:
Դասն ամփոփվեց LearningApps ծրագրի եւ tsantsar.media համակարգի հարցերի միջոցով: