Բաց դաս՝ «Առաջին օգնություն» թեմայով

Բաց դաս՝ «Առաջին օգնություն» թեմայով

  • 25/10/2023
  • 251

Այսօր Գորիսի պոլիկլինիկայի բուժքույր, ԳՊՔ-ի դասախոս  Շուշան Վանյանը «Քույրական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների հետ իրականացրեց բաց դաս՝ «Առաջին օգնություն» թեմայով: Նպատակն էր ուսանողների մոտ ձեւավորել առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:

Նախքան դասին անցնելը, ուսանողները երդվեցին հավատարիմ մնալ բուժքրոջ/բուժեղբոր վեհ կոչմանը: Այնուհետեւ խոսեցին կոտրվածքների ժամանակ առաջին օգնության սկզբունքների, անշարժացման եղանակների եւ նրանց առանձնահատկությունների մասին:Ներկայացրին արյունահոսության տեսակները եւ դադարեցման եղանակները: Ուսանողներն անդրադարձան նաեւ ուշագնացության առաջացման պատճառներին եւ նշեցին բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ցուցաբերել առաջին օգնության ժամանակ:

Դասն ուղեկցվեց դերային խաղերի միջոցով, որի ընթացքում ուսանողները ցուցաբերեցին իրավիճակին համարժեք առաջին օգնություն: