Բաց դաս՝ «Բիզնես գաղափարի ընտրության փուլերը» վերնագրով

Բաց դաս՝ «Բիզնես գաղափարի ընտրության փուլերը» վերնագրով

  • 25/03/2024
  • 212

ԳՊՔ-ի «Ձեռներեցություն» մոդուլի դասախոս Սոնա Արզումանյանը այսօր իրականացրեց բաց դաս՝ «Բիզնես գաղափարի ընտրության փուլերը» թեմայով:

Դասի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել բիզնես գաղափարի ընտրության փուլերին, ներկայացնել SWOT վերլուծության էությունը, կատարել գաղափարների մակրոընտրություն և միկրոընտրություն, SWOT վերլուծության միջոցով գնահատել ներկայացված գաղափարները, ամբողջական պատկերացում կազմել բիզնես գաղափարների ընտրության գործընթացի մասին։

Քննարկվեցին բիզնեսի էությունը, տեսլականը, նպատակը, ռազմավարությունը։ Կատարեցին խմբային քննարկում՝ ընտրելով կենսունակ գաղափարներ։ Յուրաքանչյուր գաղափարի համար կիրառվեց հետեւյալ չափորոշիչները կամ գործոնները.

ա) արտադրանքի իրացման համար շուկայի առկայություն,

բ) ապրանքների արտադրության համար անհրաժեշտ որակավորում ունեցող աշխատուժի առկայություն,

գ) ապրանքների արտադրության համար անհրաժեշտ արտադրական տեխնոլոգիաների առկայություն,

դ) արտադրության համար անհրաժեշտ հումքի առկայություն,

ե) կառավարության գերակայությունները՝ նախագծի իրականացման ընթացքում խթանների կամ աջակցության տրամադրման տեսանկյունից։

Բաց դասի ընթացքում կիրառվել են մտագրոհի, անհատական և խմբային աշխատանքների մեթոդներ։ Օգտագործվել են տարբեր դիդակտիկ նյութեր (տեսաշար, swot վերլուծության աղյուսակ)։