Բաց դաս «Երկրաչափություն» առարկայից

Բաց դաս «Երկրաչափություն» առարկայից

  • 29/05/2024
  • 296

 «Երկրաչափություն» առարկայի դասախոս Սոնա Վարդազարյանը իրականացրեց բաց դաս՝ «Համաչափությունները տարածության մեջ» թեմայով:

Դասի նպատակն էր, որ սովորողներն իմանան՝ ինչ է համաչափությունը կամ սիմետրիան և կարողանան իրենց տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

Դասի ընթացքում ստեղծվեցին միջառարկայական կապեր՝ կենսաբանություն, աշխարհագրություն, բնություն, գրականություն առարկաների միջև: Կիրառվեցին Ֆրայերի մոդել, շրջված դասարան մեթոդները, իսկ դասն ամփոփվեց խաչբառ լուծելով:Ուսանողները թեմայից առանձնացրեցին բանալի բառերը և այդ բառերով բնութագրեցին համաչափությանը:

Կատարվեց անդրադարձ՝ սովորողների ձեռքբերումները նշելու և բացթողումները շտկելու նպատակով:

Դասի վերջում դասախոսը մեջբերեց Լոմոնոսովի խոսքերը՝ «Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը»։