Բաց դաս՝ «Գաղափարից դեպի բիզնես» թեմայով
Գորիսի պետական քոլեջի «Ձեռներեցության» մոդուլի դասախոս Մելինե Ավանեսյանը «Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների հետ իրականացրեց բաց դաս՝ «Գաղափարից դեպի բիզնես» թեմայով։
Դասի նպատակն էր ուսանողների մոտ ձեւավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ։
Ուսանողները ներկայացրին բիզնես-գաղափարի ձեւավորման գործընթացի չափանիշները՝ տեսլականը, նպատակը, ռազմավարությունը, հիմնավորեցին բիզնես գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշները։ Դիտարկումներ կատարեցին շուկայական պահանջարկի վերաբերյալ եւ կարեւորեցին մարքեթինքգային ռազմավարության էության եւ մշակման առանձնահատկությունները։
Որպես ինքնուրույն աշխատանք ուսանողները հանդես եկան բիզնես գաղափարներով, այնուհետեւ կատարեցին ծախսերի հաշվարկ եւ ձեւավորեցին ապրանքի գինը։
Ուսանողները հանդես եկան հետաքրքիր բիզնես-գաղափարներով՝ Օվսաննա Կարապետյանը ներկայացրեց իր ապագա բիզնսը «Դաշտային ծաղիկներ» ՍՊԸ, Մարետա Պարոնյանը «Քաղցր երազանք» ԱՁ հրուշակեղենի արտադրամասը, Մարիամ Աղաջանյանը «Մարի» ՍՊԸ, որը զբաղվում է բացիկների եւ հրավիրատոմսերի արտադրությամբ, Աննա Մեժլումյանի գաղափարը՝ մատնահարդարման համար նախատեսված պոլիգելով եւ գելով կախազարդեր եւ մատանիներ պատրաստելն էր, Մալենա Լալայանը իր «Մալ Լալ TEA» ԱՁ-ով զբաղվելու է դաշտային խոտաբույսերից պատրաստված թեյերի վաճառքով, Մալունց Աշխենը «ԱՇ ՄԱԼ» ԱՁ տարոսիկների վաճառքով, իսկ Լուսինե Բաբայանը՝ «Լուս Լուսի» ԱՁ-ն ներկայացրեց ուլունքագործության գաղափարը։ Վերջում ուսանողները իրենց գաղափարները ամփոփեցին SWOT վերլուծությամբ։ Այնուհետեւ ներկաները գնումներ կատարեցին ներկայացված ապրանքներից։
Դասն ավարտվեց ինքնատիպ մոտեցմամբ, դասախոս Մելինե Ավանեսյանը Գորիսի պետական քոլեջին նվիրեց ֆինանսական բարեկեցություն խորհրդանշող նկար։