Բաց դաս՝ «Լեզվի հասարակական դերը, հիմնական հատկանիշներն ու գործառույթները» թեմայով
Գորիսի պետական քոլեջի հայոց լեզվի դասախոս՝ Անի Յուզբաշյանը, «Քույրական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների հետ կազմակերպել էր բաց դաս՝ «Լեզվի հասարակական դերը, հիմնական հատկանիշներն ու գործառույթները» թեմայով։
Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում։ Մասնավորապես ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչների համար լեզուն ոչ միայն հաղորդակցության, այլև մտածելու, հայտնագործելու շատ կարևոր միջոց է։ Որպես այդպիսին՝ լեզուն հասարակության մեջ էլ բոլոր հաղորդակցության միջոցներից ամենակարևորն է։ Ասում ենք՝ ամենակարևորը, որովհետև առաջացել ու մշակվել է բնական ճանապարհով։ Լեզուն պետք է միշտ գործածվի լավ, կատարյալ ձևով, այսինքն՝ տեղին և նպատակասլաց, հետևաբար անհրաժեշտ է, որ նա շարունակ կատարելագործվի, զտվի և դառնա հաղորդակցման, պայքարի սուր զենք։
Վիկտոր Համբարձումյան
Դասի սկզբում ուսանողները ներկայացրին հայերենի երկարատև զարգացման ուղին, նրա տեղը աշխարհի լեզուների շարքում։ Իր հարուստ բարբառներով, գրաբարի, միջին հայերենի, աշխարհաբարի տարբերակներով հայերենը հղկվել և որպես կուռ համակարգ հասել է մեզ։ Բարբառային տարբերակով, մասնավորապես Արցախի բարբառով հնչեց ինքնաբուխ ասմունք՝ նվիրված Ամարասի վանքին և Արցախին ։
Դասաժամի ընթացքում ուսանողերը ստեղծեցին միջառարկայական կապեր՝ քիմիայից և գրականությունից:
Ավարտին ուսանողները կատարեցին խմբային աշխատանք՝ ամրապմդելով դասի թեման։
Անի Յուզբաշյան