Բաց դաս «Պար եւ ռիթմիկա» մոդուլից
Այսօր՝ հունվարի 31-ին, «Նախադպրոցական կրթություն» հեռակա 2-րդ կուրսում դասախոս Լյուդմիլա Բադալյանն իրականացրեց բաց դաս՝ «Ազգային պարեր» խորագրով:
Նպատակն էր ուսանողների մոտ ձեւավորել ազգային պարերի, դրանց հիմնական շարժումների մասին գիտելիքներ եւ դրանք գործնականում կիրառելու հմտություններ:
Ուսանողները պարեցին «Թամզարա», «Ծաղկաձոր» պարերը:
Նշենք, որ այս մոդուլն ավարտելուց հետո ուսանողը կկարողանա տիրապետել պարային հիմնական շարժումներին եւ կիրառել դրանք երեխայի գործունեությունը կազմակերպելիս, կիմանա հայկական ավանդական պարերի որոշ տեսակներ, կտիրապետի պարի ուսուցման մեթոդներին եւ զարգացնելով երեխաների ստեղծագործական երեւակայությունը կբեմադրի մանկական տարբեր ոճերի պարեր: