Բաց դաս. Րաֆֆու «Սամվել»պատմավեպը

Բաց դաս. Րաֆֆու «Սամվել»պատմավեպը

  • 15/12/2023
  • 283

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, գրականության դասախոս Սյուզաննա Մարգարյանը իրականացրեց բաց դաս հայ խոշորագույն վիպասան Րաֆֆու «Սամվել» պատմավեպի մասին:

Դասի նպատակն էր ներկայացնել վեպի կառուցվածքը, վեպում նկարագրվող պատմական ժամանակաշրջանն ու կերպարները, վեր հանել հերոսի ներաշխարհը և բազմակողմանիորեն բնութագրել նրա արարքը։

Դասը կազմակերպվել էր ԽԻԿ համակարգով` «Գրական խմբակ», «Գրական դատ», «Քառաբաժան» և այլ մեթոդների կիրառմամբ։ Դասի ընթացքում ստեղծվեցին միջառարկայան և ներառարկայական կապեր։

Պատմավեպի հիման վրա ներկայացվող դատավարությունն ավարտվեց Սամվելի արդարացմամբ:

Դասի վերջում ուսանողները հավելեցին, որ հայրենիքը վեր է ամեն ինչից ու ամենքից և պետք է ամեն ինչի պատրաստ լինել հանուն հայրենիքի։