Բաց դաս՝ «Վահանաձեւ գեղձ» թեմայով
ԳՊՔ-ի անատոմիայի դասախոս Լիաննա Գեւորգյանը «Քույրական գործ» 2-րդ կուրսի ուսանողների հետ իրականացրեց բաց դաս` «Մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա՝ պաթոլոգիայի հիմունքներով. ներզատիչ գեղձեր, նյարդային համակարգ եւ զգայարաններ» մոդուլից: Դասը վահանաձեւ գեղձի հիվանդությունների եւ ախտանիշների մասին էր: Ներկայացվեց վահանաձև գեղձի կառուցվածքը, դերը մեր օրգանիզմում, հետազոտման մեթոդները, ֆունկցիաները, ինչպես եւ ազդեցությունը կնոջ վերարտադրողական առողջության վրա:
Դասի նպատակն էր ամրապնդել ուսանողների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները թեմայի վերաբերյալ: Կիրառելով մի շաք մեթոդներ, դասախոսը դասն ամփոփեց խմբային աշխատանքով: