Դաս-միջոցառում ՝ «Ածականների կիրառությունը Ակսել Բակունցի արձակում» թեմայով
ԳՊՔ-ի հայոց լեզվի և գրականության դասախոսներ՝ Անի Յուզբաշյանի, Սյուզաննա Մարգարյանի և կուրսղեկ՝ Մարի Մինասյանի նախաձեռնությամբ «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների հետ կազմակերպվեց դաս-միջոցառում ՝ «Ածականների կիրառությունը Ակսել Բակունցի արձակում» թեմայով։
Միջոցառումն իրականացվեց Հրանտ Բաղդագյուլյանի արվեստանոցում․ տեղի ունեցան քննարկումներ Ա․ Բակունցի կյանքի, գործունեության, նրա թողած հարուստ ժառանգության վերաբերյալ։ Դաս-միջոցառման շրջանակում ուսանողներն այցելեցին Ա․ Բակունցի տուն-թանգարան, վայելեցին մեծ գրողի շունչն ու ոգին ամեն ծառի ու թփի մեջ, լսեցին հիշարժան դիպվածներ Ակսել Բակունց գրական կեղծանվան ընտրության շուրջ։ Միջոցառումը սահմանափակվեց «Օ˜ Զանգեզուր, Օ˜ Կյորես» ֆիլմի դիտումով։ Ուսանողները հեռացան ջերմ տպավորություններով և գիտելիքների մեծ պաշարով։