Դաս-միջոցառում՝ «Հաղորդակցություն» մոդուլից
ԳՊՔ-ի «Քույրական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները «Հաղորդակցություն» մոդուլի շրջանակում հանդես եկան տեսահոլովակներով` ներկայացնելով գովազդային միջոցառման իրենց տարբերակները։
Այս ձևաչափով աշխատանքը ինքնաբացահայտման, կարողությունների, հմտությունների արտահայտման խմբային մոդել է, որտեղ սովորողները գործածում են հաղորդակցման տարբեր հնարներ։
Խմբերը դաս-միջոցառմանը ներկայացել էին իրենց պատրաստած խմորեղենով։ Գովազդի համար ընտրել էին կարգախոս, պատրաստել էին լոգո և այցեքարտ։
Ամբողջ դասին խմբերի միջև կար առողջ մրցակցություն։
MarMilIin's ապրանքանիշը ներկայացնող թիմը նշեց, որ այս փոքրիկ գովազդը համատեղ բիզնես սկսելու լավ սկիզբ է։
Դասի ավարտին արտահայտվեց «Հասարակական և մանկավարժական» ամբիոնի վարիչ Շ. Հովհաննիսյանը` նշելով որ տպավորված է ուսանողների խմբային աշխատանքից, չէ որ՞ թիմում աշխատելու կարողությունը մարդու ամենակարևոր հմտություններից է։
Դասավանդող դասախոս`Ա. Յուզբաշյան