Դաս-միջոցառում՝ «Սնունդ և առողջություն. ԳՄՕ» թեմայով

Դաս-միջոցառում՝ «Սնունդ և առողջություն. ԳՄՕ» թեմայով

  • 29/11/2023
  • 281

Կենսաբանության դասախոս Լիաննա Գևորգյանի նախաձեռնությամբ քոլեջում կազմակերպվել էր իրազեկիչ դաս-միջոցառում:

Բացման խոսքում Լ. Գևորգյանը նշեց. «Մեր միջոցառման նպատակն է իրազեկել առողջությունը քայքայող գործոնների մասին: Հայաստանում լայն տարածում ունեն «Արագ սնունդ» կոչվող սպասարկման կետերը: Դրանցից օգտվողների մեջ զգալի թիվ են կազմում երիտասարդները, հիմնականում ուսանողներն ու դպրոցականները: Գաղտնիք չէ, որ արագ սնունդն ունի իր բացասական հետևանքները: Այն առավել վտանգավոր է երեխաների ու դեռահասների համար, քանի որ նրանց օրգանիզմը գտնվում է զարգացման փուլում։ Արագ սնունդը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց մոտ՝ ճարպակալում, աղեստամոքսային բնույթի խնդիրներ վաղ տարիքից, մաշկի և մազերի որակի վրա, խաթարում է օրգանիզմի նյութափոխանակությունը, խախտում օրգանիզմում առկա սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի միջև հավասարակշռությունը։»:

 Միջոցառման ժամանակ ուսանողները ներակայացրին ԳՄՕ-ի օգտակար և վնասակար ազդեցությունները, կիրառությունը տարբեր բնագավառներում։ Անդրադարձ կատարեցին համաշխարհային արդյունաբերության ընկերության «Monsanto»-ին:

Ուսանողները կատարել էին նաեւ հետազոտական աշխատանք: Գորիս քաղաքում հարցումներ էին իրականացրել, պարզելու հասարակության իրազեկվածությունը: Հիմնական հարցադրումներն էին.

1 Գիտե՞ք ինչ է ԳՄՕ-ն

 2 Ճանաչու՞մ եք ԳՄՕ ապրանքները (սնունդ)

 3 Արդյո՞ք օգտակար է ԳՄՕ-ն

4 Օգտագործու՞մ եք ԳՄՕ ապրանքներ

 5 ԳՄՕ-ն վնասու՞մ է էկոհամակարգը

 6. Գիտե՞ք ինչ է «Monsanto»-ն

Հարցադրման արդյունքներ ցույց տվեցին, որ մեր հանրությունը, այդքան էլ տեղեկացված չէ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների մասին, ինչը մտահոգիչ է:

Դաս-միջոցառման ժամանակ կիրառվեցին մի շարք մեթոդներ՝ դիտարկում, ակտիվ քննարկում, Վենի դիագրամ, հարցում, տեսաֆիլմի դիտում:

Միջոցառումն ամփոփվեց այն համոզմամբ, որ առանց ԳՄՕ-ի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից գյուղատնտեսությունը, դեղագործությունը, բժշկությունը և սննդաարդյունաբերությունը։
 

Լիաննա Գևորգյան