Դաս-քննարկում՝ նվիրված հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանին
ԳՊՔ-ի հայոց լեզվի դասախոս՝ Ա․ Յուզբաշյանը, «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների հետ կազմակերպել է դաս-քննարկում՝ նվիրված հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանին։ Մեծ է Մաթևոսյանի դերը գեղարվեստական արձակում։
Ուսանողները ընթերցեցին իրենց նախընտրած հատվածները «Աշնան արև», «Ահնիձոր», «Տերը» ստեղծագործություններից։ Ուշադրություն դարձրին գրողի լեզվի և ոճական առանձնահատկություններին:
Գյուղացու հոգսերով ապրող հեղինակի ներդրումը մեծ է նաև սցենարական արվեստում:
Դասն ավարտվեց կինոդիտմամբ՝ «Մենք ենք, մեր սարերը»։