Դասընթաց՝ «Օգնե՛նք օգնողներին» թեմայով
Մարտի 27-ին Գորիսի ՏՄԱԿ-ի մասնագետներ Լ. Աղաջանյանի եւ Ա. Մկրտչյանի կողմից տեղի ունեցավ քոլեջի դասախոսների վերապատրաստման դասընթաց՝ «Օգնե՛նք օգնողներին» թեմայով:
Վերապատրաստման դասընթացը միտված էր դասախոսներին զինել այնպիսի հմտություններով, որոնք կօգնեն դիմակայել սթրեսին, սովորողների շրջանում ճանաչել սթրեսի նշանները եւ կիրառել համապատասխան մոտեցումներ: