Դեբատ՝ «Ընտանիքը եւ նրա դերը անհատի եւ հասարակության զարգացման գործում» թեմայով

Դեբատ՝ «Ընտանիքը եւ նրա դերը անհատի եւ հասարակության զարգացման գործում» թեմայով

  • 14/04/2023
  • 977

Այսօր՝ ապրիլի 14-ին, Քաղաքագիտություն եւ սոցիոլոգիայի հիմունքներ  առարկայի դասախոս Բելա Վարդանյանը իրականացրեց դաս-բանավեճ «Ընտանիքը եւ նրա դերը անհատի եւ հասարակության զարգացման գործում» թեմայով։

Դասի նպատակն էր ուսանողներին ներառել հետաքրքիր, հիմնավորված հարցերի քննարկմանը, որը կարեւոր է ընտանիքի զարգացման միտումների նկատմամբ անձնական դիրքորոշման ձեւավորման խթանման համար, որպես ժամանակակից հասարակության սոցիալական ինստիտուտ եւ երեխաների դաստիարակության օպտիմալ միջավայր։

Դասն իրականացվեց «Քույրական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների հետ։ Նախապես ընտրված էր  բանավեճի նախագահը եւ քարտուղարը։ Մասնակիցները բաժանված էին երկու խմբի՝  թեզի պաշտպաններ, ովքեր փաստարկները տանում էին դեպի թեզի օգուտը եւ հակառակորդներ, ովքեր հերքում էին հակառակորդի փաստարկները։ Բանախոսների ելույթներից հետո սկսվեց բուն բանավեճը, որին մասնակցեցին բոլոր  ներկաները։

Բանավեճից հետո, ըստ կարգի, անցկացվեց քվեարկություն, որի ավարտին մեծամասնությունը քվեարկեց «Ընտանիքը մարդկության լավագույն գյուտն է» գաղափարի օգտին։

Թեմային համահունչ հնչեց աշխարհահռչակ երգիչ, մեծն հայ Շառլ Ազնավուրի «LA MAMMA»  երգը՝ կարեւորելով մոր դերը ընտանիքի ամրության գործում։

Միջոցառումն ամփոփվեց հետեւյալ խոսքերով «Ընտանիքն անորոշության աշխարհում հարմարավետության մի կղզյակ է։ Ընտանեկան կապերն անհավանական ու չքանդվող կապեր են։ Դա ուս է, որի վրա միշտ կարող ես հույս դնել, ոգեշնչման աղբյուր եւ առաջ շարժվելու ցանկություն, ջերմություն, սեր եւ հոգատարություն։ Ընտանիքը բարդ բան է, հիանալի, եւ դա կյանքն է»։

Դասին ներկա էր նաեւ ՄԿՈՒԶԱԿ-ի փոխտնօրեն Ա․ Սահրադյանը, ով իր հիացմունքն արտահայտեց կազմակերված միջոջառման առթիվ։