Ձեր լռությանը լույս ենք պարտք

Ձեր լռությանը լույս ենք պարտք

  • 27/09/2024
  • 48


  Այսօր  սեպտեմբերյան  մահազդու քառասունչորսօրյա պատերազմի չորրորդ տարին է լրանում...
Գորիսի պետական քոլեջի դասախոսական կազմն ու ուսանողները մոմավառությամբ, լռության րոպեի պահպանմամբ,  քայլերթով    զինվորական պանթեոն  այցելեցին՝  իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմահ հերոսների հիշատակին։
Յուրաքանչյուր սրտաբուխ խոսքը, յուրաքանչյուր ծաղիկը, յուրաքանչյուր  փառքի խոնարհումը  գնահատանքն է  մեր հերոսների անմնացորդ նվիրման։
Մենք պետք է   ապրենք ու արարենք՝  կրթության արժևորմամբ, ռազմական ոգով  դաստիարակվելով,  առաջընթացի մշտական տենչ ունենալով,   քանի որ մեր կյանքին բազմաթիվ չապրված կյանքեր են գումարվել...
Անմահ  է ամեն մի սխրանք...
Ձեր լռությանը լույս ենք պարտք...