Ձեր լռությանը մենք լույս ենք պարտք
2020թ. սեպտեմբերի 27-ը էականորեն փոխեց հայ ժողովրդի ճակատագիրը…
44 օր շարունակ հայոց քաջորդիներն արժանապատվորեն դիմագրավեցին նենգ թշնամուն:
Այսօր վերստին ոգեկոչում ենք հայրենիքի համար զոհված մեր զինվորների հիշատակը, ովքեր անմահացան մարտի դաշտում:
Գորիսի պետական քոլեջում մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր նահատակ զինվորների հիշատակը. տեղի ունեցավ մոմավառություն եւ ծաղկեդրում քոլեջի այն անկյունում, որը նվիրված է Արցախյան երրորդ պատերազմում զոհված հերոսներին:
Այնուհետեւ Գորիսի պետական քոլեջից մեկնարկեց հիշատակի երթ դեպի նահատակ գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ ամփոփված են Արցախյան երրորդ պատերազմում զոհված 43 գորիսեցիների աճյունները:
Խունկ եւ խոնարհում նրանց լույս հիշատակին: