Երգը՝ հայրենատեր լինելու հոգու կանչ
Այսօր քոլեջի երգ-երաժշտության դասախոս Լյուդմիլա Բադալյանը կազմակերպել էր բաց դաս՝ «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Դասը հայրենասիրական երգերի եւ նրանց ազդեցության մասին էր:
Ապագա դաստիարակները համոզված են, որ ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար նախեւառաջ պետք է կրթել հայրենասեր սերունդներ: Իսկ երեխաների մոտ սերը առ հայրենիք ձեւավորվում է նաեւ հայրենասիրական եւ ազգային երգերի միջոցով:
Դասախոս Լ. Բադալյանը նշեց, որ հայրենասիրական, հատկապես՝ ռազմի երգերը, Հայասատանի համար օրհասական պահերին ոգեշնչել եւ մեծ ուժ են տվել մեր զինվորներին: Եվ այսօր, առավել քան երբեւ հայրենասիրական երգերը պետք է լինեն մեր երիտասարդների շուրթերին:
Ուսանողները կատարեցին «Մեր հայրենք», «Գետաշեն», «Մարտիկի երգը», «Պատերազմ ենք գնում» եւ այլ հայրենասիրական երգեր, որոնք ունկնդիրներին մերթ հուզմունք պատճառեցին, մերթ ուրախություն եւ մերթ հավատ՝ ունենալու հզոր եւ արժանապատիվ հայրենիք: