Երկրի օրը նշվեց ԳՊՔ-ում
Ապրիլի 22-ը աշխարհը նշում է Երկրի օրը, բնապահպանական տոն, որի նպատակն է հիշեցնել, որ մեզանից յուրաքանչյուրն իր գոյության համար պարտական է մեր մոլորակին և նրա էկոհամակարգերին։
Այդ կապակցությամբ ԳՊՔ-ի «Կենսաբանության» դասախոս Աննա Ամարյանը «Քույրական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների հետ կազմակերպել էր դաս-միջոցառում:
Միջոցառմանը անդրադարձ կատարվեց նաեւ բնապահպանական հիմնախնդիրներին:
Միջոցառումն ամփոփվեց այն համոզմամբ, որ յուրաքանչյուր անհատ պետք է հանդես գա որպես Երկրի հովանավոր՝ ի շահ մոլորակի բարօրության: