Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները Գորիսի պետական քոլեջում
Այսօր՝ մայիսի 19-ին, Գորիսի պետական քոլեջ այցելեց Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանին:
Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է ծրագրերի մեկնարկ Սյունիքի մարզում:
Ծրագրերն ուղղված կլինեն կրթական, առողջապահական, սոցիալական եւ այլ ոլորտների բարելավմանն ու զարգացմանը:
Այցը Գորիսի պետական քոլեջ ճանաչողական նպատակ ուներ:
Կրթօջախի տնօրեն Կարեն Լազարյանը Ստեֆանի Գիար-Բրանիին ներկայացրեց քոլեջի շենքային պայմանները, ինչպես և շենքի ջեռուցմանն ու վերանորոգմանը, ապաստարանի արդիականացմանը, ուսումնանյութական բազայի հարստացմանն ու վերազինմանն առնչվող խնդիրները՝ ակնկալելով աջակցություն այդ հիմնախնդիրների լուծման ճանապարհին:
Հանդիպման ավարտին Կարեն Լազարյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցչին՝ Գորիսի պետական քոլեջ այցելելու եւ կրթօջախի մտահոգությունների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար: