Գիտության և Դպրության տոն՝ Գորիսի պետական քոլեջում
Այսօր Գորիսի պետական քոլեջում տոնական և միաժամանակ խորհրդանշական օր էր։ Մեր կրթօջախը նշում էր Գիտության և դպրության տոնը, որը համախմբել էր
ինչպես ներկա ուսանողներին, այնպես էլ՝ նոր ընդունված առաջին կուրսեցիներին ու շրջանավարտներին։
Տոնական միջոցառման ընթացքում տեղի ունեցավ 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Սակայն այս օրը նաև մի նոր սկիզբ էր. քոլեջն այս տարի ևս հյուրընկալել է առաջին կուրսի ուսանողներին, ովքեր ընտրել են կրթության և զարգացման ուղին հենց մեր կրթական հաստատությունում։ Նրանց ներկայությունը մեր մեծ ընտանիքում նոր շունչ ու եռանդ է հաղորդում։
Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին՝ հաջող ավարտի կապակցությամբ և սրտանց ողջունում ենք մեր նոր ուսանողներին։
Մաղթում ենք արդյունավետ և ոգեշնչող ուսումնական տարի բոլորին։