«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում առկա է «Ֆրանսերեն»  առարկայի  թափուր աշխատատեղ

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում առկա է «Ֆրանսերեն» առարկայի թափուր աշխատատեղ

  • 28/08/2023
  • 352

Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ, մրցույթը սեպտեմբերի 13-ին։

Մրցույթին մասնակցելու համար անձը հաստատության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում ներքոնշյալ փաստաթղթերը`

1) դիմում,

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն,

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող

փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի

ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ

(բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):