Գորիսի պետական քոլեջի դասադուլավորներին միացել են կրթօջախի աշխատակիցները
Գորիսի պետական քոլեջի դասադուլավորներին միացել են կրթօջախի աշխատակիցները՝ հայտարարելով անժամկետ գործադուլ
Գորիսի պետական քոլեջի ուսանողների՝ մայիսի 12-ին մեկնարկած դասադուլը շարունակվում է նաեւ այսօր:
Դասադուլավոր ուսանողների գործողություններին եւ պահանջին իրենց համերաշխությունն են հայտնել նույն կրթօջախի դասախոսներն ու օժանդակ աշխատողները՝ հայտարարելով անժամկետ գործադուլ:
Գործադուլավորներն իրենց պահանջի մասին օրեր առաջ էին տեղեկացրել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ովքեր, սակայն, մինչեւ հիմա չեն արձագանքել կրթօջախի ուսանողների, աշխատակիցների, ինչպես եւ ծնողների օրինական պահանջներին:
Համակարգող խումբ