Գորիսի պետական քոլեջի դասախոսները՝ ձեռնարկի հեղինակներ

Գորիսի պետական քոլեջի դասախոսները՝ ձեռնարկի հեղինակներ

  • 13/03/2024
  • 294

ԳՊՔ-ի «Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի եւ տնտեսագիտության» ամբիոնի նիստում հավանության է արժանացել դասախոսներ Սերգեյ Ավանեսյանի, Օլյա Ղուլյանի եւ Զարինե Աբգարյանի «Տեղեկատվության անվտանգություն» ուսումնական ձեռնարկը:

Վստահաբար, ձեռնարկն անհրաժեշտ ուղեցույց է ԳՊՔ-ի աշխատակիցների, ուսանողների, ինչպես եւ թեմայով հետաքրքրվողների համար: Նշենք նաեւ, որ ձեռնարկում զետեղված են հարցեր  ու առաջադրանքներ, որոնց միջոցով ուսանողները կամրապնդեն իրենց գիտելիքները տեղեկատվական անվտանգության վերաբերյալ:

ԳՊՔ-ի ուսանողներին տեղեկացնում ենք, որ առաջիկայում ձեռնարկը կարող եք ձեռք բերել նաեւ քոլեջի գրադարանից:

Շնորհավորում ենք հեղինակներին ու ցանկանում նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:

Ձեռնարկին ծանոթացեք այստեղ: