Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի ուղերձն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի ուղերձն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

  • 30/12/2023
  • 524

Սիրելի՛ հայրենակիցներ

Հարգելի՛ դասախոսներ, ուսանողներ, գործընկերներ

Անցնող տարին հայ ժողովրդի համար ճակատագրական էր՝ մենք ունեցանք նոր զոհեր ու կորուստներ, կորցրինք հինգհազարամյա հայոց Արցախը, ունեցանք հայրենի օջախներից բռնությամբ տեղահանված շուրջ 120 հազար արցախցի:

Բռնագաղթի օրերին Գորիսի պետական քոլեջի ուսանողներն իրենց հայրենակիցներին օգնելու համար ներգրավվեցին կամավորական  աշխատանքներում: Իսկ տասնմեկ արցախցի ուսանող նպատակահարմար գտան իրենց ուսումը շարունակել մեր կրթօջախում։

Ցավալի այդ զարգացումներին զուգահեռ Գորիսի պետական քոլեջն ամեն ինչ արել եւ անում է կրթօջախի բնականոն ընթացքն ապահովելու համար, քանզի դժվարությունները եւ մարտահրավերները հաղթահարելի են որակյալ կրթությամբ, աշխատասիրությամբ, նվիրումով:

Վստահ եմ՝ համատեղ ջանքների շնորհիվ մեր կրթօջախը հանրությանն այսուհետ եւս կներկայանա մրցունակ կրթական ծրագրերով, նոր գաղափարներով եւ նոր նվաճումներով:

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ՝ Ամանորի եւ Սուրբ  Ծննդյան տոների կապակցությամբ:

Մաղթում եմ ընտանեկան երջանկություն, երազանքների եւ իղձերի իրականացում:

Թո՛ղ հայոց սահմաններում վերահաստատվի արժանապատիվ խաղաղությունը, իսկ Սյունիքում եւ մեր բնօրրան Գորիսում թեւածի ստեղծարար աշխատանքը: