Գորիսի պետական քոլեջի ուսանողները Սերո Խանզադյանի տուն-թանգարանում
Գորիսի պետական քոլեջի ուսանողները այցելեցին մեծանուն գրող Սերո Խանզադյանի տուն-թանգարան։ Այցի շրջանակում տեղի ունեցավ գրողի «Մխիթար Սպարապետ» պատմավեպի հիման վրա նկարահանված «Հուսո Աստղ» կինովեպի ցուցադրությունը։
Ֆիլմի դիտումից հետո կազմակերպվեց քննարկում, որի ընթացքում ուսանողները վերլուծեցին ոչ միայն ֆիլմի գեղարվեստական արժեքը, այլև համեմատեցին անցյալ ու ներկա ժամանակաշրջանների հասարակական, քաղաքական և մշակութային իրողությունները։
Քննարկումը նպաստեց պատմական գիտելիքների խորացմանը, վերլուծական մտածողության զարգացմանը և ազգային արժեքների վերարժևորմանը։
Այսպիսի այցերը կարևոր քայլ են ուսանողների՝ հայրենիքի պատմության ու գրականության նկատմամբ հետաքրքրության խթանման և քաղաքացիական գիտակցության ձևավորման գործում։