Գորիսի պետական քոլեջում մեկնարկել է 2023-2024 ուստարվա ընդունելության գործընթացը

Գորիսի պետական քոլեջում մեկնարկել է 2023-2024 ուստարվա ընդունելության գործընթացը

  • 31/07/2023
  • 363

Հուլիսի 31-ից մեկնարկել է Գորիսի պետական քոլեջի 2023-2024 ուստարվա ընդունելության գործընթացը:

Դիմորդները հայտը կարող են լրացնել մինչեւ օգոստոսի 17-ը, ժամը 18.00-ն:

Ոլորտային մասնագիտությունների հայտագրումը ավարտվելու է օգոստոսի 8-ին, ժամը՝ 18.00-ին:

Ընդունելությունը իրականացվում է dimord.emis.am հարթակում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԳՊՔ ընդունող հանձանաժողովի պատասխանատու քարտուղար Շ. Հովհաննիսյանին՝  

077 866 244 հեռախոսահամարով:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական, ճամփորդական կամ այլ փաստաթուղթ)
  • Սոցիալական  քարտ
  • Կրթության մասին փաստաթղթի բնագիրը
  • Փաստաթղթերի ընդունման եւ ձեւակերպման համար 1000 դրամ (միայն միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների համար, հաշվեհամարն է՝  900288000186)
  • Փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին կամ կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից)
  • Չորս լուսանկար (3x4 չափսի)
  • Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (զինծառայող  ծնողի զոհվելու, 1-ին կամ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմադամության, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին)։