Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ կանանց տոնին նվիրված ցերեկույթ

Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ կանանց տոնին նվիրված ցերեկույթ

  • 13/03/2024
  • 160

Կանանց տոնին նվիրված միամսյակի շրջանակում, այսօր ԳՊՔ-ի «Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները, վարպետ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ իրականացրին ցերեկույթ:

Մայրությանը, կնոջը նվիրված բանաստեղծություններով, մաղթանքներով հանդես եկան ուսանողները:Առանձնահատուկ մեծարանքի խոսքեր ուղղեցին քոլեջի մանկավարժներին եւ առհասարակ կրթօջախում աշխատող կին աշխատողներին:

Միջոցառումն ամփոփվեց հյուրասիրությամբ. «Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները ներկաներին հյուրասիրեցին իրենց ձեռքով պատրաստած անուշահամ եւ անուշաբույր ուտեստները: