Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան
Այսօր Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրվան եւ Գարեգին Նժդեհի կերպարին։
Միջոցառումը շարունակվեց Գարեգին Նժդեհի հուշարձանում, որտեղ ուսանողները ծաղկեդրում կատարեցին, իսկ քոլեջի փոխտնօրեն, պատմության դասախոս Դավիթ Ջուլհակյանը ներայացրեց Նժդեհի գործունեությունը եւ կարեւորեց այն փաստը, որ այսօր էլ մեր իրականության մեջ պետք են Նժդեհներ, որպեսզի կարողանաք պահպանել մեր անկախությունը։