Գորիսի պետական քոլեջում Ուսանողության միջազգային օրը նշվեց յուրովի
1946 թվականից նոյեմբերի 17-ը նշվում է որպես Ուսանողության միջազգային օր, որ անվանում են նաեւ Ուսանողների միջազգային համերաշխության օր։ Հայաստանում այն միտված է ուսանողներին մղելու ակտիվության՝ իրենց ուսանողական կյանքը հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար:
Գորիսի պետական քոլեջում Ուսանողության միջազգային օրը նշվեց յուրովի․ միմյանց շնորհավորելուց հետո շնորհալի ուսանողները ներկայացան իրենց աշխատանքներով՝ ցուցադրելով գեղանկարներ ու գծանկարներ, ձեռագործ աշխատանքներ, քանդակներ։ Ամբողջ ցուցադրությունը ուղեկցվում էր քոլեջի ուսանողների դաշնամուրային կատարումներով։
Գորիսի պետական քոլեջի սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում ենք ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապացությամբ:
Օվսաննա Մաշուրյան