Գորիսի պետական քոլեջը եւ Կապանի պետական բժշկական քոլեջը՝   համագործակցության ուղիով

Գորիսի պետական քոլեջը եւ Կապանի պետական բժշկական քոլեջը՝ համագործակցության ուղիով

  • 14/11/2023
  • 261

Գորիսի պետական քոլեջի արտաքին կապերի պատասխանատու Շուշանիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ՝   նոյեմբերի 14-ին,  քոլեջի որակի ապահովման պատասխանատու Աննա Ալեքսանյանը, բնագիտական առարկաների եւ բժշկական մասնագիտությունների ամբիոնի վարիչ  Լիաննա Գեւորգյանը, կենսաբանության դասախոս Մարգարիտա Զադայանը այցելեցին Կապանի պետական բժշկակական քոլեջ:

Այցը ճանաչողական նպատակ ուներ:

Քոլեջի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Կապանի բժշկական քոլեջի տնօրեն Արաքսյա Սարգսյանի հետ: Այնուհետեւ հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան որակի ապահովման պատասխանատու, մեթոդիստ Ռուզաննա Սարգսյանի, կարիերայի  ուղղորդման պատասխանատու  Նարինե Համբարձումյանի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ փորձի փոխանակում, ԳՊՔ-ի ներկայացուցիչները ծանոթացան բժշկական քոլեջի մասնագիտական լսարաններին,  լաբորատորիաներին եւ ուսումնական այլ ռեսուրսներին:

Կողմերը արտահայտվեցին ոլորտային խնդիրների մասին՝ ներկայացնելով նաեւ  հաստատությունների առանձնահատկությունները:

Հաշվի առնելով հանգամանքը, որ երկու կրթօջախի միջեւ վերջերս կնքվել է համագործակցության  պայմանագիր, կողմերը որոշեցին գործակցությունը կիրառել նաեւ գործնականում: Մասնավորապես առաջիկայում կազմակերպել համատեղ միջոցառումներ, բաց դասեր,  քննարկումներ՝ ի նպատ ուսումնադաստիարակչական աշխատանքների հետագա բարելավման: