Գորիսի պետական քոլեջը հյուրընկալել էր Փարիզի բժշկական համալսարանի պրոֆեսոր Անրի-Ժան ֆիլիպին
Մայիսի 11-ին Գորիսի պետական քոլեջ էին այցելել Actions Santé Femmes ասոցիացիայի գլխավոր քարտուղար, Փարիզի բժշկական համալսարանի պրոֆեսոր Անրի-Ժան ֆիլիպը եւ նույն ասոցիացիայի անդամ, մանկաբարձուհի Ինես Լառոկը:
Հյուրերը հանդես եկան կոնկրետ գործողությունների ծրագրով՝ նախատեսված բժշկական մասնագիտությունների, մասնավորապես քույրականում եւ մանկաբարձականում սովորող ուսանողների համար:
Պրոֆեսոր Անրի-Ժան ֆիլիպը նշեց, որ պարբերաբար այցերի ընթացքում դասախոսություններ կկարդա քոլեջի ուսանողների համար ոչ միայն Գորիսի պետական քոլեջում, այլեւ հնարավորություն կընձեռի նրանց միանալ իր վերապատրաստումներին նաեւ օնլայն հարթակում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական մի շարք գաղափարներ, ինչպես եւ հետագա համագործակցության հարցեր:
Տնօրեն Կարեն Լազարյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ համագործակցության պատրաստակամության համար, նշելով, որ նմանօրինակ վերապատրաստումները կնպաստեն տարածաշրջանում՝ ոլորտի համար արհեստավարժ մասնագետներ ունենալու գործում: