Գործնական ուսուցումը պոլիկլինիկայում

Գործնական ուսուցումը պոլիկլինիկայում

  • 04/11/2025
  • 154

Գորիսի պետական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները պոլիկլինիկայում շարունակում են իրենց գործնական ուսուցումը։

Ուսանողները ծանոթացան բուժհաստատության կառուցվածքին, բաժանմունքների աշխատանքների կազմակերպմանը, բուժանձնակազմի պարտականություններին, ինչպես նաև՝ բուժսպասարկման գործընթացի առանձնահատկություններին։

Այս փորձառությունը կարևոր հիմք է նրանց մասնագիտական կարողությունների զարգացման և ապագա աշխատանքային պատրաստվածության համար։