ԳՊՔ-ի արտաքին կապերի պատասխանատու Շուշանիկ Հովհաննիսյանը մասնակցեց Սերբիայի և Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների միջև նեթվորքինգային հանդիպմանը

ԳՊՔ-ի արտաքին կապերի պատասխանատու Շուշանիկ Հովհաննիսյանը մասնակցեց Սերբիայի և Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների միջև նեթվորքինգային հանդիպմանը

  • 21/12/2023
  • 67

Հանդիպումը կազմակերպել էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը և Սերբիայում Էրազմուս+ ազգային գործակալությունը։ Հանդիպմանը 2 երկրներից մասնակցում էին շուրջ 80 ՄԿՈւ հաստատությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ և այլ դերակատարներ։

Հանդիպման արդյունքում մասնակից ՄԿՈւ հաստատությունները․

ծանոթացան 2 երկրներում ՄԿՈւ ոլորտի կարիքներին և առանձնահատկություններին,

տեղեկացան Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության պահանջների և դիմելու կարգի մասին,

ներկայացրին իրենց ՄԿՈւ հաստատությունների կարիքները և համագործակցության շրջանակները,

հաստատեցին գործընկերային կապեր այլ ՄԿՈւ հաստատությունների հետ, ինչպես նաև քննարկեցին նախագծի գաղափարներ։

Հանդիպման նկարները, խոսնակների պրեզենտացիաները, ձայնագրությունը և այլ մանրամասներ հասանելի են մեր կայքում՝ https://bit.ly/3ND0I4P։