ԳՊՔ-ի կենսաբանության կաբինետը համալրվեց նոր ուսումնական անատոմիական մոդելներով
Ֆրանսիահայ բարերարներ Սիլվա Շահբազյանի, Սետա Դույմեջյանի եւ Հելեն Գերանի ջանքերի շնորհիվ Գորիսի պետական քոլեջի կենսաբանության կաբինետը համալրվեց EduLab-ի ուսումնական անատոմիական մոդելներով:
Մատակարարված մոդելներն են՝
- մարդու կմախքի մոդել
- ներարկման թևի մոդել
- մարդու ուղեղի մոդել
- կանանց կոնքի կմախքի մոդել
- պտղի մոդել
- սրտի մոդել
- բեղմնավորման փուլերի մոդել
- սիրտ-թոքային վերակենդանացման մոդել
- մարդու օրգանների մոդել
- անատոմիական պաստառներ:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում միջնորդ եւ բարերար ընկերներին, ովքեր իրենց աջակցությամբ ու ներդրումով կարեւորում են մեր ուսումնառողների որակյալ կրթությունը: