ԳՊՔ-ում ձեւավորվեց նոր ուսանողական խորհուրդ
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ԳՊՔ-ում փակ քվեարկությամբ տեղի ունեցավ ուսանողական խորհրդի ընտրություն: Նախքան քվեարկությունը նախագահության հավակնորդները ունկնդիրներին ներկայացրին իրենց զարգացման ծրագրերը, որոնք միտված են ուսանողների կրթական, հետազոտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական եւ հոգեւոր զարգացմանը: Ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Նանե Հովսեփյանը: Այնուհետեւ բաց քվեարկությամբ ընտրվեցին փոխնախագահ, պատասխանատու քարտուղար, հանձնաժողովների նախագահներ: Փոխնախագահ ընտրվեց Տիգրան Միրաքյանը, պատասխանատու քարտուղար՝ Էդիտա Հովսեփյանը, մամուլի եւ լրատվության հանձնաժողովի նախագահ՝ Ալեն Աթանեսյանը, արտաքին կապեր հանձնաժողովի նախագահ՝ Էլեն Խաչատուրովան, կազմակերպման, մշակույթի եւ ազատ ժամանցի հանձնաժողովի նախագահ՝ Ելենա Դենիսովան, կրթության, ուսուցման եւ սպորտի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Տաթեւիկ Բաբայանը: