ԳՊՔ-ում նշվեց Գիրք նվիրելու օրը

ԳՊՔ-ում նշվեց Գիրք նվիրելու օրը

  • 19/02/2024
  • 286

Այսօր ԳՊՔ-ում տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրվան եւ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյանը  նվիրված ցերեկույթ, որը նախաձեռնել էին գրադարանավարուհի Մերի Ավետիսյանը եւ Օվսաննա Մաշուրյանը:

Ներկայացվեց գրողի ստեղծագործական ուղին  ու ընդգծվեց բանաստեղծի գրական ժառանգության համամարդկային բնույթը:

Արժեւորվեց գրքի դերն ու նշանակությունը, ինչպես եւ գիրք նվիրելու մշակույթը:

Միջոցառման ավարտին ուսանողներն ու դասախոսները միմյանց եւ քոլեջի գրադարանին նվիրեցին գրքեր: