ԳՊՔ-ում նշվեց «Պոեզիայի համաշխարհային օրը»
Հայաստանում պոզիայի համաշխարհային օրը սկսել են տոնել 2010 թվականից: Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։
Այդ կապակցությամբ ԳՊՔ-ի գրադարանավարուհի Մերի Ավետիսյանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Պոեզիայի համաշխարհային օրվան:
Ուսանողները ներկայացրին օրվա խորհուրդը, անդրադարձան հայ, ռուս եւ եվրոպական պոետների բանաստեղծություններին: Հանդես եկան նաեւ ասմունքով ու ընթերցումներով:
Ցերեկույթն ամփոփվեց դասախոսների շնորհավորական խոսքերով, ովքեր եւս մեկ անգամ արժեւորեցին պոզիայի դերն ու նշանակությունը: