ԳՊՔ-ում տեղի ունեցավ ռազմահայրենասիրական բաց դաս
Գորիսի պետական քոլեջում պարբերաբար միջոցառումներ են իրականացվում ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելու համար:
Կրթօջախի զինղեկ, մայոր Կամո Բեգլարյանը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպել էր միջոցառում, որին հրավիրված էին 44-օրյա պատերազմի մասնակից զինվորականներ` N զորամասի փոխգնդապետ Ռ. Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Նպատակն էր՝ ուսանողների մոտ զարգացնել եւ ձեւավորել որոշակի կարողություններ ու հմտություններ՝ միտված ուսանողի բարոյահոգեբանական հատկանիշների ուժեղացմանը:
Փորձառու զինվորականները ներկայացրին ժամանակակից մարտավարության առանձնահատկությունները, ցուցադրեցին որոշ զենքերի տեսակներ, ինչպես եւ գործարկեցին անօդաչու թռչող սարք:
Ուսանողների ակտիվ հարցադրումներով ամփոփվեց հանդիպումը: Վստահաբար կարող ենք նշել, որ նմանօրինակ միջոցառումները ձեւավորում են հայրենասեր, կարգապահ, պատասխանատու եւ ինքնավստահ քաղաքացիներ: