Գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Հայոց ազգային բանակին
Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերը, տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրողություններն և առկա մարտահրավերները յուրաքանչյուրիս մտահոգությունն են:
Ամեն օր ավելի ենք համոզվում, որ մեր հույսն ու ապավենը հայ զինվորն է, ով մեր բոլոր պայքարների բովում ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով հայրենի երկիրը:
Այսօր Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր հայոց բանակին, հայ զինվորին: Քոլեջի ուսանողներն իրենց ելույթներով, ասմունքով, երգով, բեմադրություններով փառաբանեցին հայոց բանակը եւ խոնարհվեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջորդիների հիշատակի առջեւ: